Ամերիկացի գիտնականները մշակել են նանոպատրաստուկ, որն ուղղակիորեն ազդում է կրծքագեղձի ագրեսիվ բջիջների վրա՝ սպանելով դրանք առանց կողմնակի բարդությունների: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Advanced Therapeutics ամսագրում: Արկանզաս համալսարանի գիտնականները՝ քիմիայի և կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ Հասան Բեյզավիի գլխավորությամբ, պնդում են, որ նյութը արդյունավետ է կրծքագեղձի առավել ագրեսիվ և մահացու գոյացությունների դեմ։ Քիմիաթերապիան միշտ չէ, որ օգնում է, քանի որ այս քաղցկեղը արագ ձևավորում է մետաստազներ ամբողջ մարմնում և ամենից հաճախ վիրաբուժական միջամտություն է պահանջում: Իր քիմիական կառուցվածքով՝ դեղը պատկանում է նանոմ նյութերի նոր դասին։ Դեղը նախատեսված է հատուկ նպատակային գործածության համար։