Հարավային Կորեայի հետախուզությունը կարծում է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը որոշ լիազորություններ է փոխանցել իր կրտսեր քրոջը՝ Կիմ Յո Յոնգին՝ գրում է Yonhap-ը:

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը այժմ ղեկավարում է համապետական գործերը փոխանորդի իրավունքով՝ զբաղեցնելով Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը:

«ԿԺԴՀ առաջնորդը դեռևս պահպանում է գերագույն իշխանության լիազորությունը, բայց այն աստիճանաբար փոխանցվում է», – ամփոփել է Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը:

Բացի այդ, տնտեսական ոլորտում լիազորությունների մի մասը փոխանցվել է նախարարների կաբինետի նոր նախագահ Կիմ Դոկ Հունուին և Պետխորհրդի նախագահի տեղակալ Պակ Բոնգ Դյուին: