ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է սկսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական լուծմանն ուղղված բանակցային գործընթաց: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Աքսոյի խոսքով' որպեսզի Մինսկի խմբի համանախագահների ջանքերն արդյունք տան, պետք է սկսել մշտական լուծմանն ուղղված բանակցային գործընթաց' համապատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և միջազգային իրավունքին։

«Մենք հավատում ենք, որ հայտարարված հրադադարը կարող է կայուն լինել միայն այս դեպքում », - ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը: