Չինաստանի իշխանությունները կարանտին են մտցրել Մանչուրիայի քաղաքային շրջանում։ Սրա պատճառը այնտեղ հայտնաբերված կորոնավիրուսային վարակի երկու դեպքերն են:
Քաղաքի բոլոր բնակիչները՝ 172 հազար մարդ, կորոնավիրուսի թեստ կհանձնեն: Թաղամասը դադարեցրել է մանկապարտեզներում և դպրոցներում դասերը, ժամանակավորապես փակել է հասարակական վայրերը և արգելել զանգվածային միջոցառումները: Փորձագետները համաճարակաբանական հետաքննություն են անցկացնում՝ պարզելու, թե ինչպես և որտեղ են վարակվել այս երկու մարդիկ, և արդյո՞ք նրանք հասցրել են մեկ ուրիշին վարակել: Հասարակական անվտանգության պաշտոնյաները խստացրել են ճանապարհային հսկողությունը, որպեսզի նվազեցնեն մարդկանց հոսքը Մանջուրիայի և հարևան քաղաքի միջև: