Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ չի կիսում Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին նախաձեռնությունը՝ նշելով, որ «հայ բարեկամներն` իրենք նման բան չեն խնդրում»: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն:

Ըստ նախարարի` նման որոշումը կնշանակեր Ֆրանսիայի բացառումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից, որտեղ միավորված են Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը, և որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման եղանակներ է փնտրում:

«Դա մեզ համար կնշանակեր հրաժարում միջնորդի դերից»,- ընդգծել է ֆրանսիացի նախարարը: