97 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի կործանիչ-օդաչու Չաք Յեգերը, որն առաջին անգամ գերազանցել Է ձայնի արագությունը: Այդ մասին հաղորդել Է նրա կինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խորը վշտով հայտնում եմ, որ իմ կյանքի սերը՝ գեներալ Չաք Յեգերը, վախճանվել Է ժամը 21:00-ն (Երեւանի ժամանակով 06:00) լրանալուց քիչ առաջ:

Նա անհավատալիորեն լավ կյանք Է ապրել, եղել Է Ամերիկայի մեծագույն օդաչուն, նրա ժառանգությունը՝ ուժը, արկածների ծարավը եւ հայրենասիրությունը, հավերժ կմնան հիշողության մեջ»,-ասվում Twitter-ում օդաչուի օգտահաշվում նրա կնոջ՝ Վիկտորիայի անունից զետեղված հաղորդագրության մեջ:

Օդաչուի մահվան պատճառի մասին չի հաղորդվում:

Չաք Յեգերը ծնվել Է 1923 թվականին Միացյալ Նահանգների Արեւմտյան Վիրջինիա նահանգում: Երիտասարդ հասակում դարձել Է ավտոմեխանիկ, իսկ 1941 թվականին ընդունվել Է ամերիկյան ռրազմաօդային ուժերի շարքերը: Նա մասնակցել Է Երկրորդ համաշխարհային պատերմզմին, խոցել հակառակորդի ավելի քան մեկ տասնյակ ինքնաթիռ: 1947 թվականին 24-ամյա կապիտանը Bell X-1 փորձարարական ինքնաթիռով առաջին անգամ գերազանցել Է ձայնի արագությունը՝ թռիչք կատարելով Կալիֆոռնիայի Մոհավե անապատ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: