Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամփոփելով Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը, նշել է, որ Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցներով «ԵՄ-ն ցույց է տալիս իր վճռականությունը»:

Ինչպես հաղորդում է թուրքական աղբյուրները, Մակրոնը հայտարարել է. «Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների դեմ ընդունված պատժամիջոցները ցույց են տալիս, որ ԵՄ-ի համար այլևս ապակայունացնող գործողությունները անընդունելի են»: Մակրոնը նաև նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության: