Հաշվի առնելով վերջերս տարածված լուրերն այն մասին, թե սոցփաթեթի շահառուներն այսուհետ չեն կարողանալու օգտվել իրենց հաշիվներին կուտակված գումարներից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ սոցփաթեթի գումարն ունի կուտակային բնույթ, այսինքն՝ այն պահպանվում և կուտակվում է սոցփաթեթի հաշվին։

Ըստ այդմ՝ սոցփաթեթի շահառուի հաշվում առկա դրամական միջոցները ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվելու․ դրանք շարունակելու են կուտակվել շահառուի սոցփաթեթի հաշվին, որը նա կարող է օգտագործել ցանկացած ժամանակ։