Ելույթով հանդես գալով ԱԺ ամբիոնից' Էդմոն Մարուքյանը հատուկ շեշտեց, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ անձնական խնդիրներ չունի և չի էլ ուզում այդ ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորել: Պարզվեց' երեկվա ԱԺ նիստի ժամանակ բանավեճ է ծավալվել նրանց միջև: Մարուքյանի ելույթը առավելապես նվիրված էր այդ բանավեճում հնչեցված արտահայտությունների պարզաբանմանը:

Մարուքյանը շարունակեց նշել ՄԻՊ զեկույցում տեղ չգտած կարևոր փաստեր. օրինակ' նշված է, որ ՀՌԱՀ-ում չկա խոսքի ազատություն, սակայն ոչինչ ասված չէ 2011-12թթ-ին փակված կամ լրատվամիջոցների դեմ հարուցված գործերի մասին և այլն:

Լևոն Զուրաբյանը իր ելույթում ասաց, որ Կարեն Անդրեասյանը իր նախորդից' Արմեն Հարությունյանից լավ ժառանգություն չի ստացել: Մարուքյանը հակադարձեց նրան' ասելով, որ Արմեն Հարությունյանը Մարտի 1-ի զեկույցի հեղինակն է, որը թարգմանվել է նաև այլ լեզուներով, և եթե Մարտի 1-ի դեպքերը քննող հանձնաժողով ստեղծվի, այդ զեկույցը կարելի է ընդունել որպես ուղեցույց:

«Մենք միշտ էլ կարող ենք միմյանց հետ չհամաձայնել, բայց, խնդրում եմ, ամփոփիչ ելույթում հանդես եկեք կոռեկտ' առանց վիրավորական արտահայտությունների»,-եզրափակեց պատգամավորը: