ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն կալանքից ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է երիտասարդ հանրապետական Տիգրան Վարդանյանը։

Վերջինս հրապարակել է Հայկ Սարգսյանի լուսանկարը՝ գրելով. «Հայկոն ազատության մեջ ա»։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հունիսի 1–ին։ Կառավարական երրորդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երեք քաղաքացու։ Դատարանը որոշել էր կալանքի տակ առնել Հայկ Սարգսյանին՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։