Մոսկվան կշարունակի օգնել Բաքվին և Երևանին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Ռուսաստանը վճռական է շարունակելու Բաքվին և Երևանին տրամադրել անհրաժեշտ օգնությունը եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար: Բոլոր համապատասխան շփումները, ներառյալ ամենաբարձր և բարձր մակարդակներում, համապատասխան գերատեսչությունների և խաղաղապահների հրամանատարության միջոցով, կանոնավոր բնույթ են կրում», - ասել է նա։

Նրա խոսքով, եթե որոշում կայացվի անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հաջորդ եռակողմ հանդիպումը, ապա համապատասխան հայտարարություն կարվի Կրեմլի մամուլի ծառայության միջոցով։