Մեկնարկել է կառավարության` սեպտեմբերի 22-ի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից 33-ը չի զեկուցվում, եւս երկու հարց գաղտնի է:

Նշենք, որ նիստը վարում է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին եւ ելույթ է ունենալու:

 

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

 
 

- Հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին

- Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,

- «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին,

 

- «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը գույք օտարելու թույլտվություն տալու և ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով նախօրոք հայտնի գնորդին մասնավորեցնելու մասին,

 
 

-  Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

 

- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԽԱՉԵՆ ՎԱՅՆԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին եւ այլ հարցեր: