ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները «գործը չի հասցնի Ռուսաստտանի հետ ուղիղ առճակատման»։ Նա բարձր է գնահատել Կոնգրեսի Սենատի կողմից ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի պաշտոնի հաստատումը՝ հավելելով, որ դեսպանը նունպես այն կարծիքին է, որ չպետք է վատթարացնել առանց այն էլ մահամերձ վիճակում գտնվող հարաբերությունները։ Պետք է դրանք առնվազն պահպանել ներկայիս վիճակում»։

«Հուսանք, որ Վաշինգտոնը երկու երկրներին ուղիղ առճակատման չի բերի»,- ասել է ԱԳՆ խոսնակը։

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատը հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակից Լին Թրեյսիին Ռուսաստանի Դաշնությունում երկրի դեսպանի պաշտոնում։