Երևան քաղաքում՝ հունվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

 

 

Հանրապետության տարածքում` հունվարի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելություն: Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
 

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 4-6, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։