Մայիսի 6-ին, երեկոյան ժամը 9-ին մոտ, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց «Սևան» բժշկական կենտրոնից. հիվանդանոց էր զանգել Լճաշեն գյուղի 50-ամյա մի բնակիչ և հայտնել, թե 86-ամյա մայրը տանը հանկարծամահ է եղել:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց նշված տուն: Իրավապահները, սակայն, դիակի դեմքին և պարանոցին հայտնաբերեցին բռնության հետքեր:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 6-ին մոր և որդու միջև ծագած հերթական կենցաղային վեճի ընթացքում հենց ահազանգող 50-ամյա տղամարդն էր ծեծել ու խեղդամահ արել մորը:
Տղամարդը ձերբակալվել ու կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Սևանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: