«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շնորհավորել է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությանը՝ Երևան -Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերի մեկնարկի կապակցությամբ եւ հաղորդագրություն տարածել․

««Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան - Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»: