Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 325 հոդվածի 1-ին մասի (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փատաթղթեր կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային պետհամարանիշներ պատրաստել կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը) հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է ոտիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Հարավային ֆեդերալ շրջանի տրասնպորտային ՔՀՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հետախուզվում է 64-ամյա Թուրքմենստանի Հանրապետության Թուրքմենբաշի քաղաքում ծնված, սակայն Մոսկվա Ուլյանովի փողոց շենք 32 բնակարան 13-ում հաշվառված Աղաբեկ Բադալովը։

Ա. Բադալովը 2012 թվականի օգոստոսի 10-ին Վարդենիսի տարածքի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կողմից ստացել է HP 225 մահվան վկայական։

Գ. Շամշյանը հայտնում է, որ ստացված գրության պահանջները կատարելու դեպքում պարզվել է, որ Հակոբ Ռուբենի Ռուբենյանը 2012 թվականի օգոստոս ամսին Վարդենիս ՔԿԱԳ տարածքային բաժին է ներկայացրել ՌԴ քաղաքացի Աղաբեկ Բադալովի անվամբ լրացված ակնհայտ կեղծ պաշտոնական այլ փաստաթուղթ հանդիսացող Մարտունիի բժշկական կենտրոն ՀԲ-ի կնիքով հաստատված 2012 թվականի հուլիս 22-ի թվագրմամբ թիվ 152 մահվան մասին վկայագիրը, Ա. Բադալովի 2 անձնագրերը, որոնց հիման վրա 2012-ի օգոստոսի 10-ին ստացել է թիվ 255 ԱԲ 099 191 մահվան վկայականը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 61/23 հասցեի բնակիչ Հակոբ Ռուբենյանը, օգտագործելով ակնհայտ կեղծ փատաթուղթ, Վարդենիսի ԶԱԳՍ-ից ստացել է Ա. Բադալովի անվամբ մահվան վկայական, այն 2012 թվականի օգոստոս ամսին ներկայացրել է Վարդենիսի ԶԱԳՍ և օգոստոսի 10-ին և Վարդենիսի ԶԱԳՍ-ից ստացել է մահվան վկայական։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ համայնքի «Թուխ մանուկ» կոչվող գերեզմանոցում արտաշիրմում է կատարվել 1949-2012 գրառումով գերեզմանում, որի գերեզմանաքարի վրա գրված է եղել Բադալով Աղաբեկ Գրիգորի։ Արտաշիրումից հետո հայտնաբերվել է, որ դագաղում եղել է 4 պարկ ավազ։

Ըստ ֆոտոլրագրողի՝ արդեն որպես վկա հարցաքննվել է Կարմիր գյուղ համայնքի բուժամբուլատորիայի տնօրեն Կարեն Մինասյանը, ով հայտնել է, որ իր համագյուղացի, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ Ռուբենյանը 2012 թվ հունիս-հուլիս ամիսների ընթացում հանդիպել է իրեն և ասել, որ իր ընկերոջ հայրը մահացել է, Երևանում տեղ չկա թաղելու և խնդրել է, որ նա դիմի Կարմիր գյուղի գյուղապետ Միշա Դանիելյանին։ Հաջորդ օրը ինքը դիմել է գյուղապետին և գյուղապետի համաձայնությամբ 1 օր անց Ռ. Ռուբենյանը «Ռավ 4» մակնիշի ավտոմեքենայով գերեզմանոց են բերել փակ վիճակում գտնվող դագաղ և այն առանց բացելու, թաղել, հետագայում տեղադրել են գերեզմանաքար Բադալով Աղաբեկ Գրիգորի գրառումով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախաքննության ընթացում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Ագովո-Չեռնովորսկի Ներքին գործերի վարչության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ըստ մեղադրանքի Աղաբեկ Բադալովի նկատմամբ։ Վերջինիս գործողությունների հետևանքով «Մակտրեն-Նավթա» ՍՊԸ-ին պատճառվել է խոշոր չափի՝ 40 միլիոն 261 հազար 832 ռուսական ռուբլու վնաս։

Պարզվում է, որ Բադալովը խարդախության նպատակով յուրացրել է խոշոր գումարը և Հ. Ռուբենյանի հետ կազմակերպել է իր կեղծ մահն ու թաղումը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։