Հոկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Ռուսական գրքի տան» կողմից կազմակերպած «Գեղարվեստական Թարգմանության Մրցույթի» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
«Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը ելույթ ունեցավ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին նվիրված գեղարվեստական թարգմանության մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը.

«Թանկագի՛ն աշակերտներ, դուք մեր ժողովրդի և պետության ապագան եք։ Որքան մեծ ներդրում այսօր մենք ունենանք ձեր ուսման և դաստիարակության հարցում, որքան պրոֆեսիոնալ մասնագետներ դառնաք ապագայում, այդքան ավելի բարեկեցիկ, ապահով, կրթված և դաստիարակված, քաղաքակիրթ, ժամանակահատվածին մրցունակ պետություն և ազգ ենք ունենալու»,-նշեց նա։

Ավետիսյանը կարևորեց ուսուցիչների դերը պետության ապագայի կազմավորման մեջ՝ նշելով.

«Որքան խորը և համապարփակ, 21-րդ դարին բնորոշ, մրցունակ գիտելիքներով օժտեք մեր աշակերտներին, այդքան բարեկեցիկ և անվտանգ ապագա ենք ունենալու որպես պետություն և ժողովուրդ»։

Մհեր Ավետիսյանը վստահ է՝ պետք է կարողանանք ձևավորել արդար հասարակություն, եթե ցանկանում ենք ունենալ անվտանգ, մրցունակ և բարեկեցիկ պետություն․

«Տղե՛րք», եկեք միասին մեր հնարավորությունները ուղղորդենք մատաղ սերնդի կրթման և դաստիարակման գործին, դրանից ավելի կարևոր գործ չկա»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։