Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

«2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 32 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 14․3 մլն դրամի չափով տուգանք:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներն՝ այստեղ»,- նշված է հաղորդագրության մեջ: