Պաշտոնական Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկների հերթական փաթեթը։

Նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ հերթական առաջարկները։