Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքում ապրիլի 12-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 12-ին ժամը 10:00-ից մինչև 18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Հանրապետություն, Կոմիտաս, Մ.Գորկու, Ավ. Իսահակյան, Գրիգոր Լուսավորիչ, Տ.Պետրոսյան, Ազատամարտիկներ, Աբովյան, Պ.Սևակ, Հ.Թումանյան, Թամանյան, Ավետիսյան, Նալբանդյան, Մուրացան փողոցների և իրենց նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: