Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։

Այս մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Վահագն Մախսուդյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Ըստ իրավապահների՝ նա Տավուշում հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն։