Արևմտյան երկրները կարող են սխալվել իրենց հաշվարկներում առ այն, որ Ռուսաստանը երբեք միջուկային զենք չի օգտագործի։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Մարտավարական միջուկային զենքի կիրառման առնչությամբ հաշվարկները նույնպես կարող են սխալ լինել։ Չնայած սա արդեն ճակատագրական սխալ կլինի։ Ինչպես իրավացիորեն նշել է Վլադիմիր Պուտինը, եվրոպական երկրներն ունեն բնակչության շատ բարձր խտություն»,- ասել է Մեդվեդևը։