Չինաստանում ձերբակալվել է 904 մարդ, ովքեր մասնակից են դարձել մսի արտադրության ոլորտում խոշորագույն մեքենայության մեջ: Մասնավորապես, ինչպես հայտնում է ՉԺՀ-ի հանրային անվտանգության նախարարությունը, նրանք մեղադրվում են հորթի և գառան մսի անվան տակ առնետների և աղվեսների միս վաճառելու համար. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ հունվարի 25-ից սկսած' գրանցվել է մսի նմանատիպ կեղծման 382 դեպք, առգրավվել է ավելի քան 20 հազար տոննա մթերք: Անբարեխիղճ արտադրողները նույնիսկ մսի մեջ ջուր են ներարկել քաշ ավելացնելու նպատակով, մսի վերամշակման ժամանակ օգտագործել են ամենատարբեր քիմիկատներ և անգամ չեն պահպանել մթերքի օգտագործման ժամկետները: