Այսօր Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում երկու մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Selfridges խանութի վրա հարձակում գործելու մեջ:
Այս մասին գրում է HayNews.am-ը՝ հղում անելով The Daily Telegraph'-ին, որը նշել է, որ հանցագործների մոտ կացիններ են եղել:

Ականատեսների համաձայն' կասկածյալները մտել են խանութ և կացիններով սպառնալով մեծ քանակությամբ թանկարժեք զարդեր և ժամացույցներ են առևանգել:
Սակայն ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցագործներին: Նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: