Բոլիվիայում գյուղացիները դաժան հաշվեհարդար են տեսել բռնաբարության և զոհին սպանելու մեջ կասկածվող 17-ամյա պատանու նկատմամբ: Նրանք ուղղակի տղային գցել են գերեզմանի փոսի մեջ և ողջ-ողջ թաղել: Այս մասին հաղորդում է «delfi.lv» կայքը՝ հղում անելով տեղական «La Razon» թերթին:

Կալկեչակ գյուղի 17-ամյա բնակչի նկատմամբ իրականացված հաշվեհարդարին մասնակցել է 200 տեղացի բնակիչ: Այս մասին տեղեկացնում է «Sky News»-ը՝ հղում անելով Բոլիվիայի ոստիկանությանը:

Ողջ-ողջ թաղված Սանթոս Ռամոսին գյուղացիները կասկածել են 35-ամյա Լինդրա Արիաս Ջանկոյին բռնաբարելու և սպանելու մեջ: Կնոջ թաղման արարողության ժամանակ, ամբոխը բռնել է պատանուն, կապկպել ու նետել այն փոսի մեջ, որտեղ մինչ այդ իջեցվել էր դագաղը: Միայն դրանից հետո է գերեզմանը ծածկվել հողով:

Ինքնադաստանը ոստիկանության և դատախազության կողմից չխոչընդոտելու նպատակով՝ գյուղացիները փակել էին գյուղ տանող ճանապարհը: