Դատարան են ուղարկվել 14 տարին չլրացած աղջնակի նկատմամբ չափահաս տղամարդկանց կողմից բռնություն գործադրելու և խաթարված ձևով սեքսուալ բնույթի այլ գործողություններ, այն է' հետանցքից սեռական հարաբերություն ունենալու դեպքերի վերաբերյալ միանգամից երեք քրեական գործեր: Առաջին գործի քննության ընթացքում պարզվել է, որ նույն տուժողի նկատմամբ նույնպիսի բռնություն են գործադրել ևս երկու այլ տղամարդիկ՝ մանկահասակ աղջկա անօգնական վիճակն օգտագործելով: Ինչպես առաջին դեպքում, այս երկու դեպքերով էլ տղամարդկանց ինքնությունը պարզված է, նրանք կալանավորվել են և նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Հոդվածը նախատեսում է պատիժ 8-15 տարվա ազատազրկման ձևով:

«Փաստինֆո» գործակալությունը ներկայացնում է անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մասին, և դա ինքնանպատակ չէ:

Ընդհանրապես, սեռական բնույթի ոտնձգությունների թիվը՝ դատելով դատարան ուղարկված գործերի քանակից ավելացել է, որոնց առանցքում հաճախ տուժում են նաեւ անչափահասները՝ անկախ սեռից՝ թե տղաները եւ թե աղջիկները։

Նման դեպքեր հնարավոր են դառնում նաեւ այն պատճառով, որ անչափահասները ընտանիքում ու դպրոցում անհրաժեշտ սեռական դաստիարակություն չեն անցնում, պատրաստ չեն դիմակայելու վտանգներին և հեշտությամբ հայտնվում են իրենց արարքներն ու դրանց հետևանքները գիտակցող հասուն տղամարդկանց ծուղակում: