Այսօր լրատվամիջոցներում տարածվել են լուրեր, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող Կարեն Միրզոյանը, 2013 թ. հունիսի 12-ին ֆրանսիական արբանյակային Ֆրանս 24 հեռուստակայանի անգլիալեզու հաղորդմանը տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ նա այլևս երբեք Լեռնային Ղարաբաղի՝ վերստին Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի տեսնում, բառացիորեն պատասխանել է. «Կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր»:

Այս մասին Լուրեր.com-ը զրուցեց ԼՂՀ ԱԳՆ մամուլի բաժնի աշխատակցի հետ, ով ասաց. «Սուտ է: Մենք պատրաստում ենք հաղորդագրություն»:

-Այսինքն՝ դա վրիպա՞կ է եղել:

-Դա ինքը կպատասխանի: