Բրիտանիայի թագավորական ռազմա-ծովային
ուժերի հրամանատարությունն արգելել է
ծովայիններին ավանդական որոշ կենացներ խմել
ընթրիքի ժամանակ. գրում է Daily Mail-ը:
Բրիտանիայում ամեն երեկո ընթրիքի ժամանակ
կոնկրետ կենաց խմելը ծովայինների մոտ արդեն 200
տարվա ավանդույթ ունի:
Ռազմա-ծովային ուժերի հրամանատարության
կողմից կանանց համար կենաց խմելն արգելվել է այն
պատճառով, որ արդեն 20 տարի է, ինչ ռազմա-
ծովային ուժերում շատացել է կին ծառայողների քանակը: Նոր կենացները պետք է արտահայտեն
«մշակութային փոփոխությունները»:
Այսպես' երեքշաբթի օրվա համար նախատեսված «Կանանց և սիրելիների համար» կենացն արգելվել է
և փոխարինվել «Մեր ընտանիքների համար» բառերով, իսկ «Մեր տղամարդկանց համար» կենացը' «Մեր
ծովայինների համար» արտահայտությամբ:
Մնացած օրերի համար նախատեսված կենացներն անփոփոխ են մնացել: Երկուշաբթի օրերին
ծովայինները խմում են ծով դուրս եկած նավերի համար, չորեքշաբթի օրը կենացը հնչում է «Մեզ համար,
քանզի ոչ ոք չի հոգա մեր մասին այնպես, ինչպես մենք», հինգշաբթի օրը՝ ծովայինները խմում են
«արյունահեղ մարտերի և ծանր հիվանդությունների համար», ուրբաթ օրը' բարեխիղճ հակառակորդի և
բաց ծովի համար, իսկ կիրակի' «ընկերների համար, ովքեր այլևս մեր կողքին չեն»: