Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսին քաղաքական ապաստան չի խնդրել Թուրքիայից. հայտարարել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. շաբաթ օրը տեղեկացնում է TRT Haber-ը:

Էրդողանի խոսքերով՝ Մուրսին քաղաքական ապաստանի կարիք չի զգում:

Նշենք, որ ավելի վաղ թուրքական ԶԼմ-ները հայտնել էին, որ նախքան երկրում ռազմական հեղաշրջում տեղի ունենալը նախագահ Մուրսին երկրի սահմաննելը լքելու և Թուրքիա տեղափոխվելու առաջարկ է ստացել: