168.am- ը գրում է. «Haqqin.az-ի փոխանցմամբ' Թուրքիայից արտաքսվել է Ադրբեջանի մոտ 40 քաղաքացի, որոնք Ստամբուլում ու Անկարայում մասնակցել են բողոքի զանգվածային ակցիաների: Արտաքսված ադրբեջանցիներն ընդդիմադիրներ են և ակտիվորեն մասնակցել են բողոքի ակցիաներին: Այս մասին հայտարարել է Ստամբուլի միգրացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչը: Վերջինիս խոսքերով' 40 ձերբակալված ադրբեջանցիների ճակատագրի հետ կապված' Թուրքիայի կառավարությունը դիմել է երկրում Ադրբեջանի դեսպանատուն' ընդգծելով, որ որոշել է պարզապես արտաքսել նրանց երկրից, թեև կարող էր ամեն տիպի պատիժներ սահմանել ձերբակալվածների նկատմամբ: Haqqin.az-ի խմբագրությանը հայտնի է դարձել, որ Թուրքիայից արտաքսված ադրբեջանցիները հանդիսանում են Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստներ»: