ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայ նշանավոր դերասան Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ, որում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա հայ մեծանուն դերասան Ազատ Գասպարյանի անժամանակ մահվան մասին: Մեր հուշերում Ազատ Գասպարյանը կմնա ոչ միայն իր կերտած վառ կերպարներով, այլև որպես մեծ անհատականություն, մտավորական, որն իր ապրած ժամանակի մեջ թողեց իր ուրույն հետքը:

Ցավակցում եմ Ազատ Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին, մաղթում հոգու տոկունություն»: