Մի քանի հարյուր տարբեր խմբավորումներ ներկայացնող սիրիացի ապստամբներ այսօր առավոտյան իրենց լիակատար վերահսկողությունն են հաստատել Հալեպ քաղաքից հյուսիս՝ թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող «Մինահ»՝ ռազմավարական առումով կարևոր ավիաբազայի վրա: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, մարտի ընթացքում ապստամբները կարողացել են գրավել և ոչնչացնել մի քանի միավոր զրահատեխնիկա, ինչպես նաև գերի վերցնել բազայի անվտանգությունն իրականացնողներին:

Ինչպես պարբերականին հայտնել է ապստամբերից մեկը, որոշիչ գրոհը սկսվել է բազայի դարպասների ոչնչացմամբ: Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ հանդիսացող 2 մահապարտներ մոտեցել էին ականապատ զրահամեքենայով և պայթեցրել էին իրենց դարպասների հետ միասին: Դրանից հետո ապստամբներին հաջողվել է իրենց հսկողությւոնը սահմանել ողջ համալիրի վրա: