ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են 1977 թ. ծնված Կարեն Այվազյանին բուժօգնություն ցույց տալու, բայց նա մահացած է եղել:

Մեկնած օպերատիվ խումբը Աշոտաբերդ թաղամասի թիվ 5 շենքի 1-ին շքամուտքի դիմաց հայտնաբերել է Կ. Այվազյանի դիակը' կրծքավանդակի մասում ծակած-կտրած վնասվածքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, վերը նշված վայրում, վիճաբանության ժամանակ, 1982 թ. ծնված Դիանա Շ.-ն դանակով հարվածել է Կարեն Այվազյանի կրծքավանդակին' պատճառելով մահ:

Դանակն առգրավված է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի մասով հարուցվել է քրեական գործ:

Դիանա Շ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Հեղինակ:
«Փաստինֆո»