Tert.am–ին իր աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը (Կրթության և գիտության նախկին նախարար) և Ազգային ժողովում նույնանուն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշանակվել են դեսպաններ և նրանց ագրեմաններն արդեն ուղարկված են: Նշանակված երկրներից մեկը Ֆրանսիան է:

Այլ մանրամասներ այս պահին չհաջողվեց պարզել, քանի որ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am –ի՝ այս մասին հարցին ի պատասխան ասաց.«Դեսպանների նշանակումը երկար ընթացակարգ է, որ կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով։ Մասնավորապես, նախատեսված են
արարողակարգային ընթացակարգեր, որոնց ավարտին հրապարակվում է նախագահի
հրամանագիր»։

Իսկ Վահան Հովհաննիսյանը, լսելով Tert.am –ի հարցը իր դեսպան նշանակվելու մասին, նախ ասաց, որ զբաղված է, ապա տեղեկանալով լրագրողի ինքնության մասին, ասաց՝ «հաջողություն» ու անջատեց հեռախոսը: