Tert.am - ՌԴ Կալինինգրադ քաղաքում երեկ երեկոյան հայկական Սբ. Ստեփանոս եկեղեցու (Հայ առաքելական եկեղեցու տաճար) հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է regnum.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Հրազենային վնասվածք է ստացել 3 տղամարդ։

Toyota Land Cruiser ավտոմեքենայի վարորդը, որը կրակ է բացել, թաքնվել է դեպքի վայրից՝ թողնելով ավտոմեքենան։ Միջադեպի վայրում հայտնաբերվել է ավելի քան 10 փամփուշտ։

Պատահարի պատճառները դեռևս պարզ չեն։ ՌԴ ՆԳՆ շրջանային վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի հետևանքով զոհեր չկան։ Այժմ աշխատանքներ են տարվում ականատեսներին պարզելու ուղղությամբ։