Hraparak.am - Ռուսական «Բիրժեվոյ լիդեր» հանդեսը հրապարակել է նախագահների ընտանիքների անդամների վարկանաշային աղյուսակը' հաշվի առնելով, թե վերջին մեկ ամսվա ընթացքում նրանց անունը քանի անգամ է հիշատակվել մամուլում և «Յանդեքս» համակարգում քանի անգամ են որոնել այդ անձի մասին տեղեկատվություն: Հիշատակված 42 անվանումների շարքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգյանի տիկնոջ' Ռիտա Սարգսյանի անունը 28-րդն է: «Յանդեքսում» նրա անունը որոնել են 55 անգամ: Սա վկայությունն է այն բանի, որ առաջին տիկինը հակված չէ ավելորդ անգամ հիշեցնել իր մասին կամ զբաղվել անհատական PR-ով: Մյուս կողմից սա հավաստում է, որ Ռիտա Սարգսյանի անունը սկանդալային պատմություններում տեղ չի գրավում, մի բան, ինչը չես ասի այլ երկրների նախագահների տիկնանց մասին: Համեմատության համար արժե նշել, որ, օրինակ Ադրբեջանի նախագահի կինը' Մեհրաբան Ալիևան մեկ ամսում հիշատակվել է 6041 անգամ' այն դեպքում, երբ Վրաստանի առաջին տիկինը «որոնվել է» ընդամենը 14 անգամ: