Ամերիկացիները դեմ են նախագահ Բարաք Օբամայի որոշմանը:

Սպիտակ տան հրապարակում Օբամայի ելույթից առաջ հավաքվել էին հարյուրավոր ցուցարարներ: Մարդիկ իրենց ձեռքերում պահում են պաստառներ` «Օբամա, մի՛ հարձակվիր Սիրիայի վրա» գրություններով: Գրում է Galatv.am-ը:

Տեղի բնակչուհի.

«Սիրիայում հիմա շատ ծանր վիճակ է: Իհարկե, ոչ ոք չի ցանկանում, որ Ասադի վարչակարգը քիմիական զենքով թունավորի իր ազգը, ոչ ոք չի ցանկանում նոր զոհեր: Սակայն ռումբերը խնդրի լուծում չեն: Դա կարող է աղետի հանգեցնել»:

Համաձայն հարցումների արդյունքների' ամերիկացիների մեծ մասը դեմ է ռազմական օպերացիային, սակայն քիչ չեն նաև մարդիկ, ովքեր կողմ են, եթե այն երկարատև չէ:

Տեղի բնակիչ.

«Մենք պետք է ցույց տանք սիրիացի ազգին, որ մենք համերաշխ ենք նրա հետ: Մենք պետք է Ասադին ասենք' բավական է: Նա կիրառում է քիմիական զենք: Նա հաստատել է, որ այն օգտագործվել է: Մենք պետք է Ասադին ասենք, որ քիմիական զենքի կիրառումը քաղաքացիական բնակչության հանդեպ անթույլատրելի է»:

Մինչ այդ, Սպիտակ տան առաջնորդը հայտնվեց Վարդագույն այգում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, պաշտպանության նախարար Չաք Հեգելի և փոխնախագահ Ջո Բայդենի հետ ձգձգված խորհրդակցությունից հետո Օբաման հայտարարեց, որ Ամերիկան Սիրիայի դեմ ռազմական օպերացիա կիրականացնի:

Շարունակությունը` այստեղ: