Եթե նախկինում առաջին կուրսի ուսանողների վարձերի վճարման վերջնաժամկետ էր սահմանվում մինչեւ սեպտեմբերի կեսը, որից հետո չվճարողներին հեռացնում էին բուհից, այս տարի, թերեւս վերջին օրերի ուսանողական բողոքի ակցիաների ազդեցության տակ, այդ վերջնաժամկետը երկարաձգվել է, բայց այդ մասին պաշտոնապես չի հայտարարվում:

 

Թերթին հասած տեղեկություններով, Երեւանի պետական համալսարանում որոշվել է, որ ոչ մի առաջին կուրսեցի վարձավճարի ուշացման պատճառով դուրս չի մնալու համալսարանից, եւ ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ դեկտեմբեր: Ուսանողներին այսկերպ ընդառաջելով' փորձում են հանդարտեցնել բողոքը:


Հրապարակ