Tert.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթևոսյանն անդրադարձել է Սիրիայում «արգելափակված» մեր հայրենակիցների խնդրին, ինչպես նաև այն իրողություններին, թե ո՞ւմ մեղքով համայնքի մի մասը մնաց Սիրիայում:

-Ըստ փորձագետների՝ Սիրայում գտնող հայ համայնքը, ճանապարհների բաց լինելու դեպքում մեկ օրում կլքի երկրի տարածքը: Երևանում այս առնչությամբ կարծիքներ հնչեցին, որ եթե չլիներ Արամ կաթողիկոսի ուղերձը, ապա նրանք վաղուց երկրի տարածքը լքած կլինեին: Համամիտ ե՞ք:

-Այս պահին, երբ սիրիահայության վիճակն էլ ավելի օրհասական է դարձել, ավելորդ եմ համարում հետահայաց դատողությունները, ճիշտն ու սխալ որոշելը: Արամ կաթողիկոսը միայնակ չէր իր հորդորներում, և հայության մի ստվար զանգված տակավին կարծում է, որ Սիրիայի տարածքը լքելը սխալ է: Ես, սակայն, կարծում եմ, որ մեր խնդիրն առավել քան հստակ, այն է, լարելով բոլոր հնարավոր միջոցները, ապահովել մեր քույրերի և եղբայրների անվտանգությունը, այսինքն՝ հարցը տեղափոխել այդ հարթություն:

Այդ միջոցների շարքին պետք է դասել նաև բանակցությունները ապստամբների, ԱՄՆ-ի հետ և, ինչու՞ ոչ, նաև ահաբեկիչներին հովանավորող Թուրքիայի իշխանությունների հետ: Մի շարք բնակավայրերում՝ հատկապես Հալեպում, իրավիճակը պարզապես վերահսկողությունից դուրս է, և խիստ կասկածում եմ, որ ներդրված ջանքերը կտան ակնկալվող արդյունքները- Դուք առաջարկեցիք հետահայաց գնահատականներով հանդես չգալ, սակայն այս հարցը չեմ կարող չտալ: Հայաստանն իբրև հայության հայրենիք պարտավո՞ր էր նախապես քայլեր ձեռնարկել Հալեպում մնացած շուրջ 25 000-ին երկրից դուրս բերելու ուղղությամբ: Ի դեպ, Սիրիայում քաղաքացիական պատարազմի ժամանակ դեռ շատ էր խոսվում, որ սիրիահայերի՝ Սիրիայում մնալը Երևանին ձեռնտու է:

-Դեռ 2 տարի առաջ, երբ սիրիական ճգնաժամը նոր թափ էր հավաքում, Հայաստանի մի շարք արևելագետներ պնդում էին, որ այդ ճգնաժամը դեռ երկար կտևի, մինչդեռ կային վերլուծաբաններ ու քաղաքական ուժեր, որոնք, տեղի տալով արևմտյան լրատվահոսքերի քարոզչությանը, պնդում էին, որ Ասադը չունի դիմակայության ռեսուրս և նրա օրերը հաշված են: Վերջիններս էլ էապես ազդեցին քաղաքական դիրքորոշման ձևավորման վրա: Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի քաղաքականությունն այդ հարցում փոխվել է: Այժմ, երբ առավել քան ակնհայտ է, որ Սիրիայի նկատմամբ կլինի արտաքին առավել մեծ ագրեսիա, պետք է գործի դնել հնարավոր բոլոր լծակները՝ հայության անվտանգությունն ապահովելու համար: Երբ խոսքը ֆիզիկական անվտանգության և Սիրիայում դիրքերի պահպանման հարցերի միջև ընտրություն կատարելու մասին, ապա պատասխանն ակնհայտ է:

Մանրամասներն` այստեղ: