Սեպտեմբերի 13-ին, ժամը 14.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջուղայի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, հոգեկան անհավասարակշիռ պահվածքով քաղաքացին մնացել է ներսում և չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԻ օպերատիվ խումբը:

 

Բնակարանի դուռը բացելու ընթացքում Ս. Հ.-ը, ով հաշվառված է հոգեբուժարանում, դանակով սպառնացել է և կոտրված ապակին նետել հրշեջ-փրկարարի վրա: Բնակարանի սեփականատերը դուռը չվնասելու պատճառով հրաժարվել է հրշեջ-փրկարաների օգնությունից: