Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին գրականագետ Ավիկ Իսահակյանը հայտնել է, որ Հայաստանի գրողների միությունը պատրաստվում է արտահերթ համագումար անցկացնել նոյեմբերին, որի ընթացքում կընտրվի գրողների միության նոր նախագահ: Ա. Իսահակյանն ընդգրկված է համագումարի նախա­պատրաստական աշխատանքները կազմակեր­պելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կազմում:

 

Ներկա դրությամբ, գրողների շրջանում համոզմունք կա, որ ՀԳՄ հաջորդ նախագահը դառնալու է բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: