Այսօր' սեպտեմբերի 21-ին, երթ են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ և ակտիվիստներ: Երթին մասնակցում է նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, «Հայազն» կուսակցության և Նախախորհրդարանի անդամները:

Չնայած այն հանգամանքին, որ երթը արտոնված չի եղել, բայց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլատրել է երթն իրականցնել:

Մասնակցիներն անկախության 22-րդ տարեդարձի օրը դուրս են եկել փողոց' պահանջելով, որպեսզի Սերժ Սարգսյանն իր կայացրած որոշումներով չվտանգի երկրի անկախությունը:

Երթով քաղաքացիները փորձում էին հասնել մինչև Նախագահական նստավայր, սակայն հանդիպեցին ոստիկանական պատի'Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկին: Ոստիկանները հորդորում են ակտիվիստներին հետիոտնի համար նախատեսած վայրով շարժվել, սական նրանց թիվն այնքան շատ է, որ պարզապես անհնար է: Այժմ Բաղրամյան- Դեմիրճյան խաչմերուկում երթևեկությունը դադարել է: Ազատ շարժվելու արգելքը ակտիվիստների և ոստիկանության միջև քաշքշուկի պատճառ դարձավ: Նրանք ոստիկաններից հարգանք են պահանջում քաղաքացու ազատությունների նկատմամբ և պահանջում Դուք-ով խոսել:

Ավելի ուշ երթի մասնակցները որոշեցին ետ գնալ Ազատության հրապարակ' նշելու Անկախության տոնը:

Նշենք, որ ակտիվիստներից ոմանք նկատել են, որ մինչ իրենք կանգնած են եղել ոստիկանական պատի դիմաց այդ ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը հեռացել է նստավայրից: