Կառավարությունը նոր հնարավորություններ է ստեղծում պետական աշխատողների համար, որպեսզի վերջիններս առավել մատչելի կերպով ձեռք բերեն բնակարաններ:

 

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ շատ հաճախ հիպոտեքային ճանապարհով բնակարան ձեռք բերելու դեպքում պետական աշխատողներից պահանջվում է կանխավճար, և պետությունն այսուհետ պետական ծառայողներին կտրմադրի պետական երաշխիք 30 տոկոսի չափով, որպեսզի բանկերը նրանցից չպահանջեն այդ կանխավճարը:

 

«Պետք է կազմենք այն աշխատողների ցուցակները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու սրան: Կխնդրենք քաղաքապետարանին, որ Երևան քաղաքում հարմար տարածքներ փորձենք հայտանաբերել' նպատակ ունենալով այդ տարածքներում կառուցապատում իրականացնել,-ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ որակապես փոխվելու է շինարարության ոլորտը: