Panorama.am Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Արթուր Ռոզենհաուերը հայտնել է Վերածննդի դարաշրջանի մեծանուն գեղանկարիչ Տիցիանի նախկինում անհայտ կտավի հայտնաբերման մասին, որի վրա պատկերված է հարություն առած Հիսուս Քրիստոսը: Ըստ Ռոզենհաուերի' կտավը 1511թ-ին է պատկանում:

«Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ, կտավը հոյակապ պահպանվել է: Հիսուս Քրիստոսը պատկերված է դագաղի մեջ կանգնած, մի ձեռքին խաչով դրոշն է, մյուսով նա օրհնում է:

Կտավը պատկանել է ֆոն Բյուլերի ընտանիքին, ով եղել է Գերմանական կայսրության ռեյխկանցլերը 1900-1909թթ-ին: Այնուհետև այն տեղափոխվել է Ուրուգվայ, իսկ վերջում հայտնվել մասնավոր հավաքածուում Եվրոպայում: