emedia.am Ընթացքի մեջ քնած նորզելանդացի կինն անցել է մոտ 300 կմ ճանապարհ: Այս փաստն արձանագրել են ոստիկանները, ովքեր հետևել են կնոջ մեքենայի ընթացքին նրա բջջային հեռախոսի միջոցով:

 

Կինը, ավտոմեքենայի ղեկին քնած, անցել է Օկլեանդից Գամիլտոն քաղաքները, ևառաջինը նրան տեսել է եղբայրը առավոտյան ժամը 5-ին' կռթնած մեքենայի ղեկին:
Երբ կնոջն աթնացրել են, նա չի կարողացել հիշել, թե ինչ է եղել իրականում, և թե ինչպես է անցել տարբեր քաղաքներով:

 

«Քնած» վարորդի ընկերների փոխացմամբ' այսպիսի քնային ուղևորություն կինն այս տարվա մեջ արդեն 2-րդ անգամ է անում:

 

Գիտնականների մի մասը ասում է, որ կինը գտնվել է կիսաքուն-կիսաարթուն վիճակում, և միժամանակ և' երազ է տեսել, և' արթուն մնացել: Իսկ գիտնականների մյուս մասը ասում են, որ մեքենան վարելու ընթացքում կնոջ մոտ միկրոերազի մի տեսակ է եղել: