ԳԱԼԱ  Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում փոփոխություն է լինելու' պայմանավորված ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահվածքով:

 

Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները ակտիվորեն քննարկում եւ քննադատում են պատգամավորի պահվածքը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար անընդունելի է պատգամավորի պահվածքը: «ԱԺ նախագահի լիազորությունն է սա, Ժառանգությունը պետք է որոշի' ձեռնտու է արդյո՞ք փոփոխությունը: Արձագանքները ինչպիսի՞ն կլինեն ներսում, թե դրսում, եւ իրենք պետք է դիմեն Ժառանգություն խմբակցությանը, եւ ըստ այդմ դա նաեւ իրենց լիազորությունն է»:

 

Հարցին, թե պատգամավորը իր կարծիքն է հայտնել, հնչել է հետևյալ պատասխանը. «Մարդը իհարկե կարծիք հայտնելու իրավունք ունի, բայց այդ կարծիքում որոշակի սահմանափակումներ պետք է լինեն: Ինձ համար անընդունելի է, իսկ նրա համար գուցե ընդունելի է»:

 

Ընդհանուր առմամբ, ըստ պատգամավորի, այս հարցը պետք է քննարկի նախ եւ առաջ Ժառանգություն կուսակցությունը, իսկ վերջնական եւ միանձնյա որոշումը ԱԺ նախագահինն է:

 

Մեկ այլ հարցին, թե եղան տեսակետներ, որ Հայաստանի կեղտոտ սպիտակեղենը չպետք է դուրս հանել, սա նշանակում է, որ երկրի ներսում ամեն ինչ կարելի է անել, իսկ դրսում ոչինչ չասել, Աղվան Վարդանյանը ասել է. «Ես նման մոտեցմանը իհարկե համաձայն չեմ, բայց Հայաստանում այնքան խնդիրներ կան, բայց ամեն դեպքում ինձ համար անընդունելի է»:

 

Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը սպասում է Զարուհու վերադարձին, որպեսզի լսի նաեւ իր տեսակետը: Ռ. Հակոբյանը հայտնեց, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե հիշյալ հարցը Զ. Փոստանջյանը համաձայնեցրել է իրենց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե դուք նման հարց կուղղեի՞ք, Ռ. Հակոբյանը ասել է, որ ոչ:

 

 

Մանրամասները՝ այստեղ