Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Փիրուզյանների ընտանիքին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, բժշկական բիոֆիզիկայի ոլորտում ռուսաստանյան ականավոր գիտնական Լև Արամի Փիրուզյանի մահվան կապակցությամբ:

 

Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել հիանալի մարդու և մեծ գիտնականի ընտանիքին ու մտերիմներին: