«168 Ժամ»-ը գրում է. «Ես իսկապես սիրում եմ Հայաստանը։ Անկեղծ և սրտաբաց ես պետք է խոստովանեմ, որ դա հզոր երկիր է բարեկամական ու աշխատասեր մարդկանցով, լավ կրթական համակարգով, և այլն...Դա պարզ է, որ ես չէի ներդնի և չէի մնա այդտեղ՝ որպես ներդրող, եթե ես չտեսնեի մեծ, իսկապես մեծ ներուժ այս երկրում, որն ունի հմուտ, կրթված սերունդ։ Հայաստանն իսկապես ունի հսկայական ներուժ, և դա չի կարող անտեսվել»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ դատական հայց ներկայացրած գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության ղեկավար Ստեֆան Լաքսհաուբերը։

 

Միաժամանակ նա ասել է, որ օրեցօր ավելի շատ թվով օտարերկրյա ներդրողներ են դիմում իրեն, քանի որ լսել են կատարվածի ու դատական գործընթացի մասին։ Գերմանացի գործարարն ասել է, որ որոշ ներդրողներ ցանկացել են ՀՀ– ում ներդնել միլիոնավոր գումարներ, բայց հրաժարվել են իրենց մտադրությունից, քանի որ աչքի առջև նման տխուր փորձ է եղել։ Նշենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ընկերության հայցը, որով բողոքարկվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած վճիռը «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի հանդեպ Լաքսհաուբերի ներկայացրած պահանջները մերժելու վերաբերյալ։ «Ես տեղյակ եմ, թե ինչպես է հայկական բիզնեսը փոխկապակցված երկրի քաղաքական իշխանության հետ»,– ասել է գերմանացի գործարարը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։