Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Բադալյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը' որոշում եմ.

Հրաչյա ԲԱԴԱԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»: